ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 2017 թ. մարտի 13-ի դրությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 

Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է. «Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի' Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ' քվեարկության օրվանից առաջ 20-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը' նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:

 

Այսպես.
քվեարկության օրվանից 20 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրու թյունների

ընտրողների ընդհանուր թիվն է' 2.564.244, որից ՝

- ըստ գտնվելու վայրի ընտրողների թիվը' 1249,

- հաշվառում չունեցող ընտրողների թիվը ' 20»: