Գերմանիայի կառավարությունը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին, որով վերջինս կանցլեր Անգելա Մերկելին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ: Ինչպես հաղորդում է գերմանական Deutsche Welle պարբերականը, հարցի մասին խոսել է կառավարության խոսնակ Շթեֆան Զայբերտը, ով Էրդողանի հա յտարարությունը «բացահայտ անհիմն» է որակել:
«Գերմանիայի կանցլերը մտադրություն չունի մտնել սադրանքի մրցման մեջ»,- հայտարարել է Զայբերտը:
Անգելա Մերկելը մարտի 13-ին հայտարարել էր, որ Նիդերլանդների կողքին է, որին Թուրքիան ֆաշիստ էր անվանել: Ի պատասխան այս հայտարարության' Էրդողանն ասել էր. «Եղիր Նիդերլանդերի կողքին որքան ցանկանում ես: Հարգելի Մերկել, դու ահաբեկիչներին օգնություն ես տրամադրում: Քո պետական հեռուստաընկերությունը հեռարձակում է իրականացնում «ոչ»-ի օգտին: Ահա սա ես դու: Մեղք ես դու: Նշանակում է' դու էլ ես նույն խելքին»: