Ամերիկյան հայնտի New York Times պարբերականի խմբագրությունը պատասխանել է թերթի հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած մեղադրանքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը: Պարբերականի խմբագրակազմից նշել են, որ իրենք պատասխանատու են այն տեղեկատվության համար, որը հրապարակել են:

 

Նրանք հայտնել են նաև, որ իրենց հրապարակած հոդվածն ամբողջության համապատասխանում է ճշմատրությանն ու հիմնված է հավաստի աղբյուրների վրա:

 

Ամերիկյան New York Times պարբերականն ավելի վաղ հրապարակել էր հոդված «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական խմբավորման վերաբերյալ, որում գրել էր, թե ահաբեկիչների եկամուտների զգալի մասը նավթի ապօրինի վաճառքից է առաջանում: Պարբերականը նշել էր, որ այդ նավթի զգալի մասի գնորդը Թուրքիան է: Ի պատասխան այս հրապարակման' Էրդողանը հայտարարել էր, թե տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, իսկ նմանօրինակ պնդումները «տգեղ են, սուտ և նենգ»: