Գերմանիայի ամենամեծ տպաքանակ ունեցող Bild պարբերականը մարտի 15-ին լույս է տեսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խստորեն քննադատող բովանդակությամբ: Պարբերականի առաջին էջի երկու երրորդը և ամբողջ երկրորդ էջն Էրդողանին առանձնացրած պարբերականը լույս է տեսել հետևյալ խորագրով. «Bild-ը իրականությունն Էրդողանի երեսին է ասում. ժողովրդավար չեք, այստեղ ցանկալի չեք»:
Bild-ի պատրաստած հոդվածում ներկայացված են Էրդողանի քաղաքական կյանքը, ընտանիքը, սահմանադրական փոփոխությունները, գերմանացիների տեսակետները Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ: