Ռումինիայի Բրաիլա քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Երեկ Հայաստանի պատվիրակներից առաջինը ռինգ է դուրս եկել 75 կգ քաշային Արմեն Մինասյանը: Նա պարտվել է իռլանդացի մարզիկից: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Վաղը՝ մարտի 16-ին պայքարի մեջ կմտնեն և քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: