Սեպտեմբերի 14-ից 21-ը Ալբանիայի Դյուրրես քաղաքում կայացավ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
 
ՀՀ հավաքականը կազմված էր 14 անդամներից, որոնցից 6 -ը հանդիսանում էին Հայաստանի «Սևան» մարզական հասարակական կազմակերպության մարզիկներ։ Մեր սաները մարզական պատրաստվածության բարձր մակարդակում էին և այս անգամ ևս գրավելով առաջնային մրցանակային տեղեր, կանգնեցին պատվո հարթակին։
Միասնական, թիմային պատասխանատու աշխատանքի շնորհիվ այսօր «Սևան» ՄՀԿ-ն՝ ի դեմս Հանրապետական խորհրդի նախագահ Բազմասեր Առաքելյանի, ողջ մարզչական անձնակազմի, անմնացորդ աշխատանքով ջանում է բարձունքում պահել հայկական սպորտը , որի շնորհիվ էլ միջազգային մրցաշարերում «Սևան» մարզական ընկերության սաները մշտապես զբաղեցնում են առաջնային մրցանակային տեղեր ու ի պատիվ նրանց՝ հնչեցնում հայոց հիմնը՝ բարձունքում ծածանելով հայոց եռագույնը։
 
Հավաքական թիմի «Սևան» մարզական հասարակական կաղմակերպության սաների անհատական մարզիչներն են ՝
 
Վիգեն Խաչատրյան՝ «Սևան» ՄՀԿ Գեղակերտի մարզադպրոցի տնօրեն,
Աշոտ Փիլոսյան՝ «Սևան» ՄՀԿ Գեղակերտի մարզադպրոցի մարզիչ,
Հռիփսիմե Խուրշուդյան՝ «Սևան» ՄՀԿ Քասախի մարզադպրոցի մարզիչ,
Տարոն Թովմասյան՝ «Սևան» ՄՀԿ Քասախի մարզադպրոցի մարզիչ:
  
Ընդհանուր առմամբ՝ մեր սաները վաստակեցին 4 ոսկի, 1 փոքր ոսկի և 1 բրոնզե մեդալ:
 
«Սևան» ՄՀԿ Գեղակերտի մարզադպրոց, Երիտասարդների Եվրոպայի չեմպիոն՝ Սիմոն Մարտիրոսյան, 105+ քաշային կարգ՝ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ:
 
«Սևան» ՄՀԿ Քասախի մարզադպրոց, Երիտասարդների Եվրոպայի չեմպիոն՝ Դալալյան Արփինե, 90+ քաշային կարգ՝ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ:
 
«Սևան» ՄՀԿ Գեղակերտի մարզադպրոց, Երիտասարդների Եվրոպայի չեմպիոն՝ Անդրանիկ Կարապետյան, 85կգ քաշային կարգ՝ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ:
 
«Սևան» ՄՀԿ Քասախի մարզադպրոց, Երիտասարդների Եվրոպայի չեմպիոն` Պողոսյան Սոնա , 75կգ քաշային կարգ` ՈՍԿԵ ՄԵԴԱԼ:
 
Ս/թ մայիսի 21-ին Արագածոտնի մարզի Քուչակ համայնքում անցկացվեց «Սևան» մարզական ընկերության կողմից կազմակերպած՝ ըմբշամարտի դեռահաս պատանիների բաց առաջնություն: Մրցաշարին մասնակցում էին շուրջ 160 մարզ­իկներ՝ ՀՀ մարզերից: Լարված մրցապայքարում մարզիկներն աչքի ընկան ֆիզի­կական բարձր որակի պատրաստվածությամբ, որտեղ մրցանակային պատվո հարթակին կանգնած ուժեղագույն մարզիկները Հանրապետական խորհրդի կող­մից պարգևատրվեցին մեդալով և հավաստագրով:
 
«Սևան» մարզական ըն­կերության կողմից արդեն իսկ ավանդույթ դարձած այս և նման այլ մարզական միջոցառումներն ունեն հետևյալ նպատակը՝ գտնել և ասպարեզ բերել լավ­ագույններին, հետագայ­ում նրանց համար ուղի հարթելով դեպի մարզական ամենից բարձր նշաձո­ղը, միևնույն ժամանակ մարզային ազգաբնակչությ­ան շրջանում նպաստելով սպորտի և ֆիզկուլտուրայի մասսայականա­ցմանը, մենք հասնում ենք արդյունքի, ըստ որի՝ դաստիարակում ու ֆիզիկապես կոփում ենք սերունդների, ովքեր էլ հետագայում դառնում են մեր հայրենիքի քաջ ու մարտունակ պաշտպաններ:
 
Ս/թ ապրիլի 29-ից մայիսի 1-ը Տավուշի մարզի Իջևան քաղաքում անցկացվեց «Սևան» մարզական ընկերության կողմից կազմակերպած՝ «Աշխատանքի օրվան» նվրիված՝ ազատ ոճի ըմբշամարտի դեռահաս պատանիների բաց առաջնություն: Մրցաշարին մասնակցում էին շուրջ 180 մարզիկներ՝ ՀՀ մարզերից: Մասնակից պատանիներն աչքի ընկան ֆիզիկական բարձր որակի պատրաստվածությամբ, որոնցից 48-ը գրավեց մրցանակային տեղ և կանգնեց պատվո հարթակին, Հանրապետական խորհրդի կողմից պարգևատրվելով մեդալով և հավաստագրով:
 
Միջոցառմանը մասնակցեցին նաև տեղական իշխանական մարմինները, որոնք մեծ ոգևորությամբ հետևեցին մրցաշարին՝ տալով բարձր գնահատական: