armnoc.am Ծանրամարտի հավաքականի երկու անդամներ՝ Ռուբեն Ալեքսանյանը և Սմբատ Մարգարյանը բաց կթողնեն Նորվեգիայում մեկնարկող Եվրոպայի առաջնությունը:
Հավաքականի անդամներ Ռուբեն Ալեքսանյանը և Սմբատ Մարգարյանը վնասվածքների պատճառով բաց կթողնեն Եվրոպայի առաջնությունը: Նրանց փոխարեն ապրիլի 10-ից 16-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Ռոստամ Կարապետյանը և Առաքել Միրզոյանը:
Ծանրամարտի Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները մրցավայր կժամանեն ապրիլի 9-ին:
Եվրոպայի առաջնությունն այս տարի անցկացվում է նորվեգական Ֆորդե քաղաքում: