«Մեզնից անժամանակ հեռացած Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», Արցախյան պատերազմի բովով անցած մեր հայրենակիցը, գաղափարի անխոնջ մարտիկն ու զինվորը, իր կյանքը տվեց որպես հերոս՝ դառնալով հայ մարդու իսկական տեսակի խղճի և բարոյականության մարմնացումը», Past.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանը՝ հավելելով. «Որպես ազգի զինվորի, որպես գաղափարի նվիրյալի, պահանջում ենք, որ Արթուր Սարգսյանի վերջին հանգրվանը լինի Եռաբլուրը՝ հայ ժողովրդի հարատևության համար նահատակված մեր մնացած հերոսների կողքին: Սա նվազագույնն է, որ կարող են անել իշխանությունները: Հայ ժողովուրդն իր արժանավոր զավակին վերջին հրաժեշտը պետք է տա հերոսին վայել կերպով»: