«Արթուր, Արթուր», «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկելով Ազատության հրապարակում հավաքվածները երթով շարժվում են դեպի ՀՀ Կառավարության շենք՝ պատասխան ստանալու։ Պետք է նշել, որ երթը բավական մարդաշատ է։ Երթի մասնակիցները փողոցներում տեղ-տեղ կանգնում են։ Շահեն Հարությունյանը ելույթ ունեցավ, ասելով՝ կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու։ Նա նշեց, որ իրենց պայքարը շարունակելու են։