Այսօր պատանի բադմինտոնիստները մեկնեցին Իսրայել` մասնակցելու միջազգային մրցաշարի:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյանը հայտնեց, որ մրցաշարին կմասնակցի 3 հայ մարզիկ.
«Թել Ավիվում հանդես են գալու պատանիների երկու տարիքային խմբեր` Մ13 եւ Մ15 տարեկաններ: Մ13 տարեկանների մրցաշարում Հայաստանը կներկայացնի Էլեն Տիրատուրյանը, իսկ Մ15-ում` Գայանե Մամաջանյանը եւ Սվետլանա Բոյաջյանը:
Կարծում եմ` մեր պատանիները լավ հանդես կգան եւ մրցանակային տեղեր կզբաղեցնեն: Կմրցեն ինչպես մենախաղում, այնպես էլ` զուգախաղում:
Մամաջանյանը եւ Բոյաջյանը միասին հանդես կգան զուգախաղում, Սվետլանան նաեւ խառը զուգախաղում` Իսրայելի ներկայացուցչի հետ:
Տիրատուրյանը` բացի մենախաղից, զուգախաղում կմրցի Իսրայելի ներկայացուցչի հետ:
Թիմը մեկնել է պատանիների գլխավոր մարզիչ Էլեոնորա Մեսրոպյանի ղեկավարությամբ»,-ասաց Հրաչյա Պողոսյանը:
Մրցաշարը կկայանա մարտի 23-25-ը:
Հայ բադմինտոնիստները կմեկնարկեն վաղը` մենախաղով: