Ամերիկացի երկրաֆիզիկոսները ցույց տվեցին, որ Մարսի արբանյակները ամենայն հավանականությամբ ձևավորվում են օղակաձև համակարգերից, որոնք որոշ ժամանակ անց քայքայվում են և դաrնում են լուսիններ: Մարսի գոյության պատմության ընթացքում գիտնականները հայտնաբերեցին մի քանի նման ձևափոխումներ: Հետազոտության համապատասխան արդյունքները հրապարակված են Nature Geoscience ամսագրում:
Հայտնի է, որ Ֆոբոսը` Մարսի երկու արբանյակներից մեկը, մոտ 70 միլիոն տարի անց այնչափ կմոտենա մոլորակին, որ կքայքայվի մակընթացային ուժերի ազդեցության տակ: Գիտնականների կողմից անցկացված համակարգչային մոդելավորումը ցույց տվեց, որ Ֆոբոսի զանգվածի մոտ 80 տոկոսը կընկնի Մարսի վրա, իսկ մնացած 20 տոկոսը մոլորակի շուրջ կձևավորի օղակ: Ժամանակի ընթացքում այդ օղակից կառաջանան նոր արբանյակներ: Գիտնականների կարծիքով նման գործընթացները Մարսի ամբողջ պատմության ընթացքում տեղի են ունեցել մի քանի անգամ:
Գիտնականների կողմից անցկացված մոդելավորումները թույլ տվեցին բացատրել Մարսի արբանյակներ Ֆոբոսի և Դեյմոսի առաջացում: Հավանական է, որ նրանք առաջացել են այն ժամանակ, երբ Մարսի շուրջ վերջին 4.3 միլիարդ տարիների ընթացքում օղակաձև համակարգը ձևավորվել է երրորդ-յոթերորդ անգամ:
Հեղինակները նշում են, որ Մարսի մակերեսի վրա առաջացած մի շարք անոմալ շերտերի հավանական բացատրությունը մոլորակի մակերեսի վրա օղակաձև համակարգերից նյութի անկումն է: