ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 25-ին, ժամը 21:38-ին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի վերջնամասում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող տնակն ամբողջությամբ այրվում է՝ մոտ 18 քմ: