Այսօր ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կոմիտասի փողոցի վերջնամասում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կոմիտասի փողոցի թիվ 51/1 տան մոտակայքում այրվում է տնակ:

 

ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է, հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է Գ. Գ.-ին պատկանող տնակը՝ կենցաղային իրերով (27 քմ):