Մոսկվայում չարտոնված ցույցի մասնակիցներին սպառնում է տուգանքներ ու մինչեւ 15 օրվա ազատազրկում:
Վերջին 5 տարվա ընթացքում դա ամենամեծ բողոքի ցույցն էր, որ անցկացվել է Ռուսաստանի Դաշնությունում:
Հիշեցնենք՝ Մարտի 26-ին Ռուսաստանի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել կոռուպցիայի դեմ ակցիաներ, որոնք կազմակերպվել են Ալեքսեյ Նավալնիի կոչով: Բողոքի համար առիթ Է ծառայել Նավալնիի հիմնադրամի հետաքննությունն այն անշարժ գույքի եւ ունեցվածքի շուրջ, որոնք կապված են Մեդվեդեւի հետ:
ՌԴ մայրաքաղաքում ոստիկանությունը Տվերսկայա փողոցում հանրահավաքի մասնակիցների թիվը գնահատել Է 8 հազար: Իսկ ընդդիմությունը հայտարարել Է 25 –30 հազար մասնակիցների մասին: Ակտիվիստների եւ իրավապաշտպանների տվյալներով՝ Մոսկվայում ձերբակալել են ավելի քանն 900 բողոքավորների: