Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ընկերությանը, «Վեոլիա Ջուր» ընկերությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է աշխատանքներ տանել ապրիլի 7-ից մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրների և շ ատրվանների գործարկման ուղղությամբ:

 

Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: