«Օսկար» մրցանակի կազմակերպիչները կշարունակեն օգտվել PriceWaterhouseCoopers ընկերության ծառայություններից, չնայած մրցանակների հանձնման վերջին արարողության ժամանակ դափնեկրի սխալ հայտարարման պատճառով ծագած սկանդալին:
Այն ժամանակ «Լուսնի լույսի» փոխարեն լավագույն ֆիլմ էր հայտարարվել «Լա Լա Լենդ» մյուզիքլը: Խառնաշփոթության մեղավոր է ճանաչվել PriceWaterhouseCoopers ընկերության աշխատակից Բրայան Քուլինանը, տեղեկացնում է BBC-ն:
Ընկերության հրապարակած հայտարարության համաձայն, ընկերություն, որն արդեն շատ տարիներ է, ինչ զբաղվում է Ամերիկյան կինոակադեմիայի անդամների ձայները հաշվելով, Քուլինանը շփոթել է հաղթողների անուններով ծրարները:
PriceWaterhouseCoopers ընկերության նախագահ Շերիլ Բուն Իսաաքսն «Օսկարի» կազմակերպիչներին հղած նամակում գրել է, որ ընկերությունում սահմանվել են նոր կանոններ, որոնք, մասնավորապես, արգելում են ցանկացած շարժական սարքերի օգտագործումն արարողության հետնաբեմում:
Ծրարների խառնաշփոթությունից բառացիորեն մեկ րոպե առաջ Բրայան Քուլինանին լուսանկարել են հեռախոսը ձեռքին, նա Twitter էր ուղարկում դերասանուհի Էմմա Սթոունի լուսանկարը, որը խաղացել է գլխավոր դերը «Լա Լա Լենդ» մյուզիքլում:
Ընկերության նոր կանոնների համաձայն՝ այժմ արարողությանը կմասնակցեն PriceWaterhouseCoopers-ի ոչ թե երկու, այլ երեք աշխատակիցներ: Երրորդ աշխատակիցը ռեժիսորի սենյակում կգտնվի մրցանակաբաշխության ողջ արարողության ընթացքում: