Սեպտեմբերի 29-ին ձերբակալված ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կալանքի տակ կանցկացնի 20 օր։ Պատճառը հանրահավաքի անցկացման կարգը կրկնակի խախտելն է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Սոցցանցերի իր էջերից մեկում Նավալնին իր ձերբակալության մասին գրել է․
«Ինչու ծերուկ Պուտինը չի ցանկանում, որպեսզի ես հայտնվեմ Նովգորոդում: Գնում էի կայարան՝ ձերբակալեցին գնացքի մեջ: Կարծես ֆիլմ լինի»։
Ալեքսեյ Նավալնին ձերբակալման պահին պատրաստվում էր մեկնել Նիժնի Նովգորոդ՝ մասնակցելու հանրահավաքի։
Նշենք, որ Նավալնին, իր կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննությանը հղումով, բլոգում գրել էր, որ ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Մոսկվայի կենտրոնում էլիտար անշարժ գույքի սեփականատեր է, նա շքեղ առանձնատուն ունի նաև Իտալիայում: