Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները, հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ միասին իրականացված աշխատանքի արդյունքում, ինքնամեկուսացման կանոնները խախտելու ևս 28 դեպք են հայտնաբերել, հայտնում է aliq.geն։
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից ընդունված որոշման համաձայն, նախարարությունը շարունակում է 24-ժամյա, արտակարգ ռեժիմով աշխատանքը:
«Նախարարության աշխատակիցները, Հիվանդությունների ազգային կենտրոնի աշխատակիցների հետ միասին, նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, Վրաստանի տարածքով մեկ ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների վերահսկումը շարունակում են: Համատեղ աշխատանքի արդյունքում ինքնամեկուսացման կանոնների խախտման ևս 28 դեպք է հայտնաբերվել: Իմերեթիից, Սամեգրելոյից, Կախեթիից՝ Մցխեթա-Մթիանեթիից, Քվեմո Քարթլիից, Շիդա Քարթլիից, Սամցխե-Ջավախքից, Գուրիայից և Աջարիայից, ինչպես նաև Թբիլիսիից, ինքնամեկուսացման կանոնները խախտած քաղաքացիները տեղափոխվել են կարանտինային գոտի: Այս պահի դրությամբ, ինքամեկուսացման կանոնները խախտելու պատճառով ստիպողաբար կարանտինային գոտի է տեղափոխվել 127 քաղաքացի»,- ասվում է հայտարարության մեջ: