Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, ինչպես երևում է իրենց տարածած հրավերից, մի տեսակ խառն է:

Աշխատակազմի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն, չգիտես ինչու, կրում է "hhk erebuni" անվանումը, սա էլ դեռ բավարար չէ, փաստորեն ՀՀԿ-ի միջոցառմանը հրավիրված են երդվյալ դաշնակցական երգիչները՝ Ներսիկ Իսպիրյան, Արաբո Իսպիրյան, Աղասի Իսպիրյան:

Դե, իսկ միջոցառումն էլ, ընդհանուր վերցրած՝ միքս է. դաշնակցական երգիչներից զատ՝ հրավիրված են նաև աճպարարներ, ծաղրածուներ, մուլտհերոսներ ու խաղավարներ: