ԼՈՒՐԵՐ.com  լրատվականն ամփոփում է մարտի 31-ի աշխատանքային ուրբաթն ու ներկայացնում օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:

 

Սկսենք սահմանային իրավիճակից: Արցախի Հանրապետության ՊԲ լրատվական ծառայությունից հայտնում են, որ մարտի 30-ին և լույս 31-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 850 կրակոց:

 

Սահմանային իրավիճակի մասին առավել մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ:

 

Օրը սակայն ողբերգական եղավ: Սահմանին զոհ ունենք: Ավելի ուշ ՊԲ լրատվական ծառայության տարածաց մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ մարտի 31-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետևանքով, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1993թ. ծնված Գոռ Գևորգի Հովհաննիսյանը: 


ԼՈՒՐԵՐ.com կայքը մանրամասներ է հրապարակել զոհված Գոռ Հովհաննիսյանի մասին: Մանրամասներին ծանոթացեք՝ ԱՅՍՏԵՂ:

 

Մյուս թեմաներին անդրադառնալով եզրափակենք ապրիլի 2-ին տեղի ունենալիք  խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Այսօր ավարտվում է քարոզարշավը, և քաղաքական բոլոր ուժերը հանդես են եկել եզրափակիչ ելույթներով և հանդիպումներով:

 

ՀՎԿ քարոզարշավի ամփոփմանը ներկա է եղել լրագրող Աղավնի Սուքիասյանը: Առաջարկում ենք ընթերցել նրա՝ «Եկավ, ասաց, գնաց...» հրապարակումը:

 

«Տավուշ» գործարարների միավորումը հանդես է եկել հայտարարությամբ՝ տավուշցիներին կոչ անելով ընտրել Վարուժան Բաբաջանյանին:

 

Հայտարարությանը կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

 

ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանն էլ հայտարարել է, որ իրենք պատրաստ են գնալ կոալիցիայի: ՕՐՕ դաշինքի ասուլիսի մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:


Գագիկ Ծառուկյանին աջակցում և այդ մասին աննախադեպ հայտարարությամբ է հանդես եկել Քուվեյթի թագաժառանգը:


Թագաժառանգի ուշագրավ հայտարարությունը՝ ԱՅՍՏԵՂ:

 

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը ինքն էլ լինելու է «Ծառուկյան» դաշինքի վարչապետի թեկնածուն: Այդ մասին Ծառուկյանն ասել է «Ուրվագիծ» հաղորդման շրջանակներում:

 

Հաղորդումը կարող եք դիտել այսօր երեկոյան, իսկ ԱՅՍՏԵՂ դիտեք հաղորդման անոնսը:

 

Քարոզարշավն ամփոփել են նաև իշխող հանրապետականները: Ծանոթացեք ամփոփման մանրամասներին և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ ԱՅՍՏԵՂ:

 

Մյուս թեմաներին անդրադառնալով մեջբերենք ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքերը.

 

«Ադրբեջանն ապրիլյան պատերազմի ժամանակ տվել է 4000 զոհ, չնայած, որ ադրբեջանական իշխանությունները, բնական է, չեն ընդունում, 300 հազար մարդ իրենց տները լքել են քառօրյայի ժամանակ: Սա իրենց գործն է, իհա՛րկե»:


Մանրամասները ԱՅՍՏԵՂ:

 

Վերլուծաբան Ստելլա Խաչատրյանը գրում է.

 

Այսօր Ռուսաստանը մի կողմից փորձում է վերականգնել տնտեսական և քաղաքական ներկայացվածությունը Հայաստանում , փորձելով նաև կառավարել տարածաշրջանում անվտանգության համակարգերի փոփոխման գործընթացը, որը ակնհայտորեն արդեն մեկնարկել է: Մյուս կողմից ՌԴ համար առանցքային նշանակություն են ձեռք բերել Արևմուտքի և Իրանի հետ հարաբերությունների կարգավորումը՝ ինչը ևս տարածաշրջանային քաղաքականության պրիզմայի ներքո դիտարկելիս կարող է իր ազդեցությունը թողնել անվտանգության համակարգի ձևաչափերի ընտրության հարցում:

 

Մանրամասները՝ «Մոսկվան կխախտի լռությունը...» հոդվածում:

 

Նոր զարգացումներ են սպասվում «Սարի թաղի» գործով կալանավորված և դատապարտված անձանց: Նրանց հարազատներին ընդունել և լսել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

 

Սոնա Հարությունյանի անդրադարձը՝ ԱՅՍՏԵՂ:


Օրվա մյուս կարևոր իրադարձություններին, մամուլի հրապարակումներին, վերլուծական հոդվածներին, քրեական և արտակարգ պատահարներին ծանոթացեք՝ ընթերցելով ԼՈՒՐԵՐ.com կայքը: