
Հայաստանի առաջնության 21-րդ տուրի վերջին խաղում «Շիրակ»-ը Գյումրիում 0:2 հաշվով պարտվեց «Փյունիկ»-ին:
Երևանյան ակումբի կազմում աչքի ընկան Արթուր Քարտաշյանը (37') և Պետրոս Ավետիսյանը (39'):
Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: 39-ական միավոր ունեն «Գանձասար-Կապան»-ը և «Ալաշկերտ»-ը: 37 միավոր ունի «Շիրակ»-ը, իսկ «Փյունիկ»-ը`36: