Այսօր Երևանում  տեղակայված 4/53 ընտրատեղամասում քվեարկեցին  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու նրա կինը: Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով լրագրողների հարցերին, վարչապետն ասաց, որ քվեարկել է հանուն ՀՀԿ կարգախոսի: Լրագրողների տարատեսակ հարցրերին ի պատասխան՝ վարչապետը հորդորեց ամեն մի մանրուք քննարկման առարկա չդարձնել:

 

«Ես միշտ լավատես եմ և պատկերացնում եմ Հայաստանն օրենքի և տրամաբանական երկիր»,-նշեց վարչապետը՝ իրեն բնորոշ կարճ ու կտրուկ ձևով պատասխանելով ևս մի քանի հարցի:  

 

Նշենք նաև, որ վարչապետը քվեարկության ընթացքում դուրս եկավ քվեախցիկից, մոտեցավ այն քվեախցիկին, որտեղ քվերակում էր իր կինը, նրան ինչ-որ բան հուշեց, որից  հետո իր քվեախցիկում կատարեց քվեարկությունն ու հեռացավ: