Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները կազմակերպելու համար կազմավորվել է 2009 ընտրական տեղամաս: Ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Տեղամասերում ընդգրկված են 15976 հանձնաժողովի անդամ: Բացակայությունները աննշան են, հիմնականում բոլորը պատշաճ ներկայացել են»,- նշեց ԿԸՀ նախագահը:
Նրա խոսքով' ընտրական տեղամասերից 12-ը քրեակատարողական հիմնարկներում են, որտեղ ընտրությունը կսկսվի մի փոքր ուշ:
Մուկուչյանը տեղեկացրեց, որ ընտրական տեղամասերում տեղադրվել են 4 հազար տեխնիկական սարքավորում:
«Բոլորը փորձարկվել են, սակայն դրանցից 2-ը չեն աշխատել, և քվեարկությունն իրականացվում է համարակալված կտրոնների միջոցով»,- ասաց Մուկուչյանը:
Նա նաև նշեց, որ ընտրություններին ընդգրկվել են 650 միջազգային և 28 հազարից ավելի տեղական դիտորդներ: