ԱԺ ընտրություններին մասնակցող 9 կուսակցություններից և կուսակցությունների դաշինքներից, համաձայն «Երկիր մեդիա» հեռուստաընկերության պատվերով անցկացված exit poll-ի արդյունքների, ԱԺ կանցնի չորս ուժ։ Դրանք են' Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան դաշինք»-ը, «ԵԼՔ»–ը և ՀՅԴ–ն։
Այս տվյալները ներկայացվեցին «Երկիր մեդիայի» եթերում' նույն հեռուստաընկերության պատվերով անցկացված exit poll-ի արդյունքների հիման վրա:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ունի 46 տոկոս
«Ծառուկյան դաշինքը»' 25 տոկոս
«Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան» դաշինքը՝ 3 տոկոս
«Կոնգրես- ՀԺԿ»–ն՝ 3 տոկոս
«Ելք» դաշինքը՝ 10 տոկոս
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ 5 տոկոս
«Ազատ դեմոկրատները»՝ 2 տոկոս
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ 4 տոկոս
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 2 տոկոս