«Ոչ»։ Tert.am-ի հետ զրույցում այսպիսի կարճ պատասխան տվեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ ի պատասխան հարցի, թե վստահու՞մ են ընտրություններից անմիջապես հետո հրապարակված Exit Poll-ի արդյունքներին:

Հիշեցնենք, որ ըստ դրանց՝ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ 58%-ով առաջին տեղում է, նրան հետևում է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 32%-ով, 3-ական % են հավաքել Պարույր Հայրիկյանն ու Հրանտ Բագրատյանը, իսկ մյուս թեկնածուները հավաքել են 1-ական %։

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ևս չի վստահում այդ հրապարակմանը: «Եթե ճշմարիտ բան լիներ, իհարկե, կվստահեի: Բայց հիմա, ներեցեք, զբաղված եմ»,- Tert.am–ի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը:

Հրանտ Բագրատյանի մամուլի քարտուղար Կարինե Հարությունյանը մեկնաբանություն չուներ՝ ասելով, որ կսպասեն ընտրությունների արդյունքների հրապարակմանը:

«Վայ, քո, ինչ դաժան ա, իրանց համար ինչքան դաժան ա, նույնիսկ փողը չեն ուզում տալ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ում «ռեպլիկը» վերաբերում էր թեկնածուներ Հրանտ Բագրատյանին և Պարույր Հայրիկյանին, ովքեր չգերազանցելով 5%-ը, փաստորեն, հետ չեն ստանա իրենց վճարած 8 մլն դրամ ընտրագրավը:

Տեղեկանալով, որ Exit Poll-ի հարցումն իրականացվել է Gallup Organization-ի կողմից, Վարդան Սեդրակյանը նկատեց, որ քարոզարշավի ընթացքում այս կազմակերպությունն իրեն առավելագույնը «0 ամբողջ ու մի քիչ էր տալիս»: Այնպես որ, թեկնածուն հեգնանքով նշեց՝ «բա դա ինձ համար լավ տոկոս չի՞»:

Ի պատասպան հարցի էլ, թե հիմա էլ պնդո՞ւմ է, որ անպայման նախագահ է դառնալու, ինչպես անում էր նախընտրական շրջանում՝ նույնիսկ 80% տոկոս ձայն կանխատեսելով իր օգտին, ասաց. «Ես անպայման դառնալու եմ, նախագահ»և ավելեցրեց. «տեսնենք, երեկոյան արդյունքները ինչ կասեն»:

Նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանն էլ, Tert.am –ի հետ զրույցում ասաց. «Նկարչություն ա եղել, քանի որ երկրորդ տեղի 30 տոկոսը պետք է բաժանեին երեք մասի, բայց դրա համար մյուս թեկնածուների պետք է շատ քիչ գրեին: Հիմա իրանք որոնումների մեջ են։ Բազարը գնում է, մի քիչ շատ գրե՞ն, որ շնորհավորի, թե չէ: Րաֆֆի Հովհաննիսյանը անվստահելի գոործընկեր է, կարող ա և չնորհավորհավորել»:

Դեռևս հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանն էլ թույլ լինելու պատճառով առհասարակ չցանկացավ խոսել արդյունքների մասին:

«Ոչ»։ Tert.am-ի հետ զրույցում այսպիսի կարճ պատասխան տվեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ ի պատասխան հարցի, թե վստահու՞մ են ընտրություններից անմիջապես հետո հրապարակված Exit Poll-ի արդյունքներին: Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ևս չի վստահում այդ հրապարակմանը: «Եթե ճշմարիտ բան լիներ, իհարկե, կվստահեի: Բայց հիմա, ներեցեք, զբաղված եմ»,- Tert.am–ի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը: