Արդեն տեղեկացրել ենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ խորհրդարանում կլինի անցողիկ շեմը հաղթահարած 4 ուժ. ՀՀԿ, «Ծառուկյան» դածինք, «Ելք» դաշինք և ՀՅԴ: 

 

«Ծառուկյան» դաշինք՝ 428․965 ձայն կամ 27,32 տոկոս

ՀՀԿ՝ 771․247 ձայն կամ 49,12 տոկոս

ԵԼՔ դաշինք՝ 122․049 ձայն կամ 7,77 տոկոս

Հայ հեղափոխական դաշնակցություն՝ 103․173 ձայն կամ 6,57 տոկոս


Ընտրական օրենսգիրքը սահմանվում է մանդատների բաժանման կարգը՝ Ազգային ժողովի մանդատները բաշխվում են կուսակցությունների կամ դաշինքների միջև՝ համամասնորեն: Այսինքն՝ որպեսզի հասկանանք, թե ԱԺ-ում որ կուսակցությունը քանի մանդատ է ստանալու, բավական է կուսակցության կամ դաշինքի կողմ քվերակած ձայները բազմապատկել 101-ով, ապա ստացվածը բաժանել անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունների կողմ քվեարկած ձայների ընդհանուր թվին և հանել դրա ամբողջ մասը։

 

Եվ այսպես՝ ըստ այս պահին եղած նախնական տվյալների՝ պատկերը հեևյալն է․ ՀՀԿ-ն ԱԺ-ում կունենա 54 կամ 55 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը կլինի մեծամասնությամբ երկրորդ ուժը՝ 30 մանդատով, ԵԼՔ դաշինքը կստանա 8 կամ 9 մանդատ, իսկ ՀՅԴ-ն՝ 7 մանդատ։ Ի դեպ՝ մանդատների մեջ մտնում են և՛ համամասնական ընտրակարգով ընտրվածները, և՛ ռեյտինգային ընտրակարգով։ 


Քրիստինա Աղալարյան