Խորհրդարանական ընտրություններն այլևս անցյալում են: Առջևում է Երեւանի ավագանու ընտրությունները: Այն տեղի կունենա 2017 թվականի մայիսի 14-ին: ԿԸՀ-ն հրապարակել է որոշակի տվյալներ քարոզչության վերաբերյալ, ինչպես նաև հեռուստատեսությամբ վճարովի եթերաժամերի տրամադրման ժամանակահատվածն ու գումարի չափը: 

 

Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունով քարոզչություն իրականացնելն արժե 60 հազար դրամ: «Հ2»-ում նույնպես քարոզչության մեկ րոպեն 60 հազար դրամ է: Իսկ ահա Արմենիա և Շանթ հեռուստաընկերությունները բավական բարձր են գնահատում իրենց եթերով քարոզչության իրականացումը՝ 1 րոպեն 100 հազար դրամ և օրվա ընթացքում տրամադրվում է 6 րոպե: «Կենտրոն» հեռուստաընկերությունում քարոզչության 1 րոպեն արժե 18 000 դրամ: 


«Երկիր Մեդիա»- 25 հազար դրամ՝ 1 րոպեն

«Արարատ» հեռուստաընկերություն-10 հազար դրամ

«Արմնյուզ» հեռուստաընկերություն-20 հազար դրամ

«Ա-Թիվի» հեռուստաընկերություն-40 հազար դրամ

«Ար» հեռուստաընկերություն-20 հազար դրամ

«Հ3» հեռուստաընկերություն-50 հազար դրամ

Հայաստանի Հանրային ռադիոընկերություն-2000 դրամ

«Ռադիո Մարշալ» ռադիոծրագիր-2500 դրամ

«Հայ Էֆէմ» ռադիոկայան-1800 դրամ

«Ռադիո Հայ» ռադիոկայան-1800 դրամ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից նաև տեղեկանում ենք, որ ըստ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի տրամադրած տվյալների՝ Երևան քաղաքի ընտրողների թիվը կազմում է 841.973: