ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում թիվ 36/25 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամի նկատմամբ՝ որպես կասկածյալի͵ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Նախնական քննության տվյալներով՝ թիվ 36/25 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Մ.Մկրտչյանը՝ որպես ընտրող, նշված ընտրատեղամասում ապրիլի 2-ին սահմանված կարգով մասնակցել է ԱԺ ընտրություններին։ Սակայն որոշ ժամանակ անց՝ ժամը 18:45-ին, փորձել է կրկին մասնակցել քվեարկությանը, ինչը հայտնաբերվել է ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից:

 

Մ.Մկրտչյանը հարցաքննվել է որպես կասկածյալ͵ և ապրիլի 3-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: