ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի որդին՝ Հրանտ Աբաջյանը, պաշտոն է ստացել:

 

Վարչապետի որոշման մեջ մասնավորապես ասվում է.

 

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-11-րդ կետերը՝

 

Հրանտ Աբաջյանին նշանակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ՝ 3 տարի ժամկետով»։


Նշենք, որ կառավարությունում բավականին բարձր պաշտոն է զբաղեցնում նաև Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը: Վերջինիս վստահված է կառավարության գործերի կառավարչի պաշտոնը: