«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու կազմավորման քաղաքական գործընթացին իր սեփական ցուցակով, որը գլխավորելու է Զարուհի Փոստանջյանը: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել.

«Շնորհավորում ենք մեր համակիրներին և աշխարհասփյուռ հայությանը' «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջիկա քաղաքական պայքարին իր մասնակցության հայտը ներկայացնելու կապակցությամբ:

Մեր նպատակն է համայն հայության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պատասխանատու և պարտավորեցնող պաշտոնը ծառայեցնել ի բարօրություն ժողովրդի»,- նշված է հայտարարության մեջ: