Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կամփոփի ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Այսօր հրավիրվելիք նիստին հանձնաժողովը կհրապարակի վերջնական արդյունքները:
ԿԸՀ-ում այսօր սպասվում է նաև Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի դիմումների ընդունումը:
Ավագանու ընտրությունները անց են կացվելու մայիսի 14-ին և դիմումների ընդունման վերջնաժամկետը լրանում է այսօր' ապրիլի 9-ին:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության փետրվարի 16-ի նիստում:
Մասնակցության վերաբերյալ մինչ այս պահը հստակ հայտնել են ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը և Զարուհի Փոստանջյանի ղեկավարած «Երկիր ծիրանի» կուսակցությունը:
ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելու է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքինը՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակի առաջատարը Զարուհի Փոստանջյանն է: