Բրիտանացի կոլեկցիոներ Նիկ Միդը խորհրդային Տ-54 տանկի մեջ գտել է ոսկու ձուլակտոր՝ 2 միլիոն ֆունտ ստեռլինգ (2,5 միլիոն դոլար) ընդհանուր արժողությամբ:
55-ամյա Միդը տանկը գնել է eBay ինտերնետ-աճուրդում 37 հազար դոլարով: Ձուլակտորները նա գտել է վառելիքի բաքում, երբ գնումն ուսումնասիրելիս է եղել մեխանիկ Թոդ Չեմբեռլենի հետ:
Տանկը պատկանել է Իրաքի զինված ուժերին և մասնակցել Պարսից ծոցի 1990-1991 թվականների պատերազմին: Այն ժամանակ տանկը հայտնվել է միջազգային կոալիցիայի զորքերի ձեռքում: Միդի կարծիքով՝ իրաքցի զինվորականները դրանում թաքցրել են Քուվեյթի պահեստարաններից գողացված ոսկին: