Հուլիսի 7-ին ոսկու արժեքն աճել է՝ շարունակելով գտնվել 2014 թվականից ի վեր առավելագույն մակարդակներում՝ համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքի նվազման ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները:

 

 

Երեւանի ժամանակով 09.56-ի դրությամբ Նյու Յորքի Comex սակարանում ոսկու՝ օգոստոսի ապառնագրերի գինն աճել Է 3,6 դոլարով կամ 0,26 տոկոսով՝ ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց մինչեւ 1370,60 դոլար: Արծաթի՝ սեպտեմբերի ապառնագրի արժեքը բարձրացել է 0,13 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց մինչեւ 20,23 դոլար:

 

 

Հուլիսի 6-ին ոսկու արժեքն աճել է՝ հասնելով 1378 դոլարի նշագծին, ինչն առավելագույնն է 2014 թվականի մարտի 17-ից ի վեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: