Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած սակարկություններում ոսկու գինը վերջին տասն ամսվա նվազագույն ցուցանիշ է ընկել Իտալիայում կայացած հանրաքվեից հետո ամերիկյան դոլարի ամրապնդման ֆոնին: Այդ մասին գրել է MarketWatch-ը:

 

Ոսկին էժանացել է 1,3 տոկոսով՝ ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց մինչեւ 1162,45 դոլար: Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, ընդունելով պարտությունը Սահմանադրության բարեփոխման շուրջը դեկտեմբերի 4-ին կայացած հանրաքվեում, հայտնել է, որ պաշտոնաթող է լինում. այս որոշումը կարող է հանգեցնել խորհրդարանի արտահերրթ ընտրությունների եւ ռիսկեր է ստեղծում Եվրամիության միասնության համար:

 

Եվրոյի փոխարժեքն իջնում է համաշխարհային բոլոր հիմնական արժույթների նկատմամբ, դոլարի հետ զույգով այն իջել է 1,5 տոկոսով՝ մինչեւ 2015 թվականի մարտից ի վեր նավազագույն ցուցանիշ՝ 1,0506 դոլար, բայց Երեւանի ժամանակով 14:25-ին կրճատել է անկումը մինչեւ 0,3 տոկոս (1,0636 դոլար), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: