Ազգային ժողովի հերթական քառօրյայի երրորդ նիստը նույնպես չկայացավ' քվորում չլինելու պատճառով: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ երեքժամյա գրանցման արդյունքներով ժամը 15:00-ի դրությամբ նիստին մասնակցելու համար գրանցվել էին ընդամենը 20 պատգամավոր: Նիստը սկսելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի ներկայություն: «Երեքժամյա գրանցման ռեժիմն ավարտվեց, գրանցվել է ընդամենը 20 պատգամավոր: Քվորում չունենք, հետևաբար նիստը չի կայանա: Կհանդիպենք վաղը, ժամը 12:00-ին»,-ասաց Շարմազանովը:
Ապրիլի 12-ին, ժամը 12:00-ի դրությամբ նիստին մասնակցելու համար գրանցվել էր 17 պատգամավոր: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նիստը չի մեկնարկի քվորումի բացակայության պատճառով և հիշեցրեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն' գրանցման գործընթացը շարունակվելու է մինչև քվորում ապահովելը, սակայն ոչ ավելի, քան երեք ժամ:
Ազգային ժողովի հերթական քառօրյայի նախորդ նիստերը ևս չեն կայացել քվորում չլինելու պատճառով: