«Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 9-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 163-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի դատաքննությունը ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ նշանակվել է ապրիլի 25-ին, ժամը 10.00-ին:
Այս մասին տեղեկացրին Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունից:
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը խորհրդարանական ընտրությունների արդյունքները բողոքարկելու դիմումը Սահմանադրական դատարան ներկայացրել էր ապրիլի 14-ին: