ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 20-ին, ժամը 18:00-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի նորակառույց թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ «Audi A3» մակնիշի 35 GA 156 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ' 1992 թ. ծնված Հ. Հ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլ. սյանը և շրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ վարորդին դուրս են բերել տեղի ուժերով. վառելիքի արտահոսք չկա:
Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: