ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 17-ին, ժամը 16:30-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Բելինսկու փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ «BMW 318» մակնիշի 06 RR 099 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Պ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: