Գնահատման եւ թեստավորման կենտրոնից տեղեկացանք, որ արդեն իսկ քննարկվել է, թե որ օրերին պետք է անցկացվեն հանրակրթական դպրոցների պետական ավարտական քննությունները եւ ուղարկվել ՀՀ կրթության ու գիտության նախարարի հաստատմանը:
Ըստ այդմ, նախատեսվում է, որ 12-րդ դասարանի երեք ավարտական քննությունները կանցկացվեն հետեւյալ օրերին.
«հայոց լեզու եւ գրականություն»- հունիսի 7-ին,
մաթեմատիկա- հունիսի 14-ին,
հայոց պատմություն- հունիսի 21-ին:
9-րդ դասարանի ավարտական քննությունները նախատեսվում են հետեւյալ հաջորդականությամբ.
հայոց լեզու (փոխադրություն) - հունիսի 5-ին,
գրականություն (բանավոր) - հունիսի 8-ին,
մաթեմատիկա - հունիսի 12-ին,
օտար լեզու (բանավոր) - հունիսի 15-ին,
բնագիտություն – հունիսի 19-ին,
հայոց պատմություն – հունիսի 22-ին,
ռուս գրականություն (բանավոր) – հունիսի 26 -ին:
Կրթության եւ գիտության նախարարությունից մեզ պատասխանեցին, որ ավարտական քննությունների օրերը նախարարի հրամանով կհաստատվեն առաջիկա երեքշաբթի, հետեւաբար դրանք պաշտոնապես կհրապարակվեն հաստատվելուց հետո: