Հայտնի են Հայաստանում բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննությունների օրերը:

Ինչպես տեղեկացանք Գնահատման և թեստավորման կենտրոնից՝ միասնական քննություններն այս տարի կմեկնարկեն հունիսի 1-ին:

 

«Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») առարկաներից դիմորդները քննություն կհանձնեն 2018-ի հունիսի 1-ին: «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննությունը նշանակված է հունիսի 5-ին, «Ֆիզիկա»-ն՝ հունիսի 8-ին, «Օտար լեզու»-ն` հունիսի 12-ին, իսկ «Մաթեմատիկա» առարկայի քննությունը հունիսի 15-ին է: «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննությունները կհանձնեն հունիսի 19-ին, «Ռուսաց լեզու»-ն հունիսի 22-ին է: