Աշխատակարգով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարաններում ավարտական և կենտրոնացված ավարտական և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը:
4-րդ դասարաններում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից'
«Մայրենի» (գրավոր, թեստ) – 22.06.2021 թ.
«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 25.06.2021 թ.
Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում
Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում
Գիտելիքների ստուգման առաջադրանքները (առնվազն 4 տարբերակ) կազմում են ուսհաստատության մեթոդմիավորումները' ըստ ԳԹԿ-ի մշակած նմուշների: Առաջադրանքների նյութն ընտրվում է ԿԳՄՍ նախարարության երաշխավորած և դպրոցում գործածվող դասագրքերից: