Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) հրապարակել է 2020 թվականի միասնական քննությունների օրերն՝ ըստ առարկաների.

 
հուլիսի 2-ին՝ «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն),

հուլիսի 4-ին՝ «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն», «Քիմիա»,

հուլիսի 6-ին՝ «Մաթեմատիկա»,

հուլիսի 8-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա»:

 Հիշեցնենք, որ այս տարի, պայմանավորված համավարակով, դիմորդները կհանձնեն միայն մեկ քննություն:

Այս տարի հայտագրման առաջին փուլին, նախնական տվյալներով, մասնակցել է 14․ 543  դիմորդ: Նախորդ տարվա համեմատ այս թիվը 5.124-ով ավելի է: