Այսօր՝ ապրիլի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

 

Ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ «Իդեալ» խանութի դիմաց, Nissan March մակնիշի 41 XV 001 համարանիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա։

 

Պարզվել է, որ մահացածը հանդիսանում է Երևան քաղաքի Շոպրոնի 1-ին նրբանցքի բնակիչ՝ 31-ամյա Արմեն Ծատուրյանը։

 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել է սրտի կաթվածի հետևանքով։

 

Ա. Ծատուրյանը ծառայում էր ՀՀ ՊՆ Նուբարաշենի զորամասում՝ որպես ինժեներական ծառայության պետ, կոչումով մայոր էր։

 

Նա աշխատանքի գնալիս նշված հատվածից վերցնում էր իր գործընկերոջը և միասին մեկնում աշխատանքի։

Նյութի աղբյուրը՝ shamshyan.com: