«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2017 թվականի Աշխարհի մամուլի ազատության ինդեքսը: Ինդեքսում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը: Հայաստանի հարևաններից Թուրքիան' 155-րդ (-4) տեղում է, Ադրբեջանը' 162-րդ (+1), Վրաստանը՝ 64-րդ (0), Իրանը' 165-րդ (+4): Ռուսաստանը 148-րդն է (0), իսկ Միացյալ Նահանգները' 43-րդը (-2):

Հայաստանի մասին ինդեքսում նշվում է, որ տպագիր մամուլը բազմազան է և բևեռացված, համացանցում ծաղկում է հետաքննական լրագրությունը, սակայն բազմակարծությունը կաղում է հեռուստամեդիայում: Ինդեքսում հիշատակվում է նաև 2016 թվականի հուլիսին ցույցերը ցրելու ժամանակ լրագրողների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունները: Այս ամենով հանդերձ, Հայաստանն ինդեքսում դիրքերը զիջել է հինգ հորիզոնականով:

Լավագույն ցուցանիշն ունեցող տասը երկրներն են Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Դանիան, Նիդերլանդները, Կոստա Ռիկան, Շվեյցարիան, Ճամայկան, Բելգիան և Իսլանդիան:

Ցուցակը եզրափակում են ամենավատ արդյունքները գրանցած հետևյալ հինգ երկրները' Չինաստան, Սիրիա, Թուրքմենստան, Էրիտրեա, Հյուսիսային Կորեա: