Հայաստանը Heritage Foundation-ի կողմից հրապարակվող «Տնտեսական ազատության ինդեքս 2019»-ում 47-րդն է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանը 67.7 ցուցանիշով 180 գնահատված երկրների շարքում ընդգրկված է չափավոր ազատ երկրների խմբում: Տարածաշրջանի հարևաններից Վրաստանը տնտեսական ազատության ինդեքսում 16-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 60-րդ, Թուրքիան՝ 68-րդ, իսկ Իրանը` 155-րդ:
Եվրոպական 44 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցնում է 24-րդ հորիզոնականը: Այս ցուցանիշով մեր երկիրը գերազանցում է այնպիսի երկրների, ինչպիսիք են` Բելգիան, Իսպանիան, Ֆրանսիան, Պորտուգալիան:
Ամենաազատական տնտեսություն ունեցող երկրներն են Հոնգ Կոնգը, Սինգապուրը և Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Ավստրալիան և Իռլանդիան։
Ներկայացված վարկանշային աղյուսակի հետնապահներն են Կոնգոյի Հանրապետությունը, Էրիթրեան, Կուբան, Վենեսուելան և Հարավային Կորեան:
Տնտեսական ազատության ինդեքսում ներառված չեն Իրաքը, Լիբիան, Լիխտենշտեյնը, Սոմալին, Սիրիան և Եմենը: