USA Today-ը ներկայացրել է աշխարհում ամենաշատ աղբ արտադրող երկրների վարկանշային ցանկը, որում Հայաստանը զբաղեցրել է առաջին տասնյակի 6-րդ տեղը:
Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացու տարեկան բաժին է ընկնում 16,3 տոննա թափոն (2017-ին Հայաստանում ընդհանուր առմամբ հաշվվել է ավելի քան 47 մլն տոննա թափոն):
Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ամենաշատ աղբ արտադրող երկրների եռյակում են հայտնվել Կանադան (36 տոննա), Բուլղարիան (26,7 տոննա) և ԱՄՆ-ն (26 տոննա):
Տասնյակում են հայտնվել նաև Ֆինլանդիան, Էստոնիան, Շվեդիան, Լյուքսեմբուրգը, Ուկրաինան և Սերբիան: