Երեկ փաստաբանների մասնակցությամբ վիճաբանության և ծեծի միջադեպով հարուցվել է քրեական գործ: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Նշենք՝ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի՝ ծեծի հատկանիշներով և ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

 

Հիշեցնենք, որ միջադեպի մասին ոստիկանությունում հաղորդում էր ներկայացրել փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ում գրասենյակում տեղի էր ունեցել միջադեպը:

 

Հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նաև մյուս կողմը՝ Սիմոն Բաբայանը, Վրեժ Խաչիկյանի և Արսեն Հարութունյանը: