Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծին ահազանգ է ստացվել, որ մայրը պարբերաբար ու դաժանաբար ծեծում է իր երեք երեխաներին: Օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են երեխաներին և տեղում արձանագրել, որ 7 տարեկան երեխայի վրա կան ծեծի հետքեր ու խորը սպիներ: Զրույցի ընթացքում մայրը չի հերքել, որ ծեծում է երեխաներին:
Նկատի ունենալով, որ երեխաների հայրը մահացել է, տատիկը Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին խնդրել է աջակցել երեխաներից երկուսի խնամակալությունը ստանձնելու հարցում: Պաշտպանի ու Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի համատեղ աշխատանքի արդյունքում, տատիկը ստանձնել է երկու երեխայի խնամակալությունը: Մյուս երեխային, ով 2 տարեկան է, փորձ է արվում տեղավորել գիշերօթիկ մանկապարտեզում:
Երեխաների մոր նկատմամբ հարուցել է քրեական գործ, որն այժմ ընթացքի մեջ է: