Երեւանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը խուսափում է պատասխանել, թե ով է ֆինանսավորելու «Հին Երեւան» ծրագիրը:
Կենտրոն վարչական շրջանում այսօր' ապրիլի 28-ին, քաղաքապետի նախընտրական քարոզարշավից հետո Տարոն Մարգարյանը չի ցանկացել պատասխանել լրագրողի հարցին։
Քաղաքապետը խուսափեց անուն նշելուց ու միայն ասաց, որ ծրագրի ֆինանսավորողը սփյուռքի բարերարներից է. «Ներդրողը մեր սփյուռքից է: Հայրենասեր մարդու մասին է խոսքը գնում»:
Լրագրողի հարցին, թե կոնկրետ ո՞ր երկրից է ներդնողը, Տարոն Մարգարյանը պատասխանեց.« Իրանք տարբեր տեղ են լինում, բիզնեսի մարդը մի երկրում չէ: Մեկ հոգի է, եւ հենց ինքը կհայտարարի: Ամեն ինչ հստակ է, եւ ինքը կհայտարարի: Այն ներդրողը, ով դա իրականացնելու է, վստահ եմ, որ հայրենասեր է եւ դա իրականացնելու է»: