Երևանի քաղաքապետարանի մեր աղբյուրները հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը րոպեներ առաջ հայտնել է իր հրաժարականի մասին։

Մեր տեղեկություններով՝ այս պահին Մարգարյանը հավաքել է քաղաքապետարանի աշխատակազմին՝ հայտարարելով, որ ինքը հեռանում է։

Նա 14։30 քաղաքապետարան է հրավիրել Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներին, որոնց ևս պատրաստվում է հաղորդել իր որոշման մասին։